|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր` ԱԺ ճեպազրույցների ժամանակ, լրագրողները պատգամավրներից հետաքրքրվում էին, թե ինչ գին ունեցող ժամացույց են կրում՝ հղում անելով աղմկահարույց փաստին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը 14 հազար դոլարանոց ժամացույց է կրում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իր ժամացույցը 400 դոլարանոց է, գնել է վեց-յոթ տարի առաջ և չի էլ հիշում, թե որտեղից: Պատգամավորը վստահեցրեց, որ բիզնես էլ չունի:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ իր ժամացույցը թանկարժեք չէ, հակառակ դեպքում` ձեռքից կհաներ ու կնվիրեր լրագրողներին: