Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք»-ը գրում է. «Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ի հրճվանս այն «ազատ և հպարտ» քաղաքացիների, ովքեր դեռ շարունակում են նրա հետ հույսեր կապել, հրապարակեց լուսանկար տեր և տիկին Թրամփների հետ և մակագրեց, որ լուսանկարվել են ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ հետ: Ինքնին այդ լուսանկարը ոչինչ չի նշանակում, սակայն այն մի տեսակ խորհրդանշորեն ամփոփում է հարկատուների վրա 400 հազար դոլար նստած ուղևորությունը:
Նիկոլի այդ լուսանկարի առնչությամբ հրճվանքից թռվռացողների պակաս չի եղել: Նույնիսկ որոշ ծալապակասներ հեքիաթ մոգոնեցին, իբր Թրամփը հատուկ խնդրել է Փաշինյաններին լուսանկարվել իրենց հետ, և հիմա Պուտինը նախանձից տրաքվում է: Բայց, ինչպես ասվում է հայտնի սովետական ֆիլմում, հիմնավոր կասկածներ առաջացան, որ «ցար նե նաստոյաշչի»:
Ֆեյսբուքի հայկական հատվածում ոմանք հաճույքով ծաղրեցին այն հանգամանքը, որ տեր և տիկին Թրամփների մատների դիրքը, ժպիտները, անգամ ԱՄՆ նախագահի փողկապի դիրքը մնացել են նույնը Ուկրաինայի, Թուրքիայի, Հայաստանի ու էլի այլ երկրների ղեկավարների հետ լուսանկարներում: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ նրբանկատորեն գրառում կատարեց, որ Թրամփները 45 րոպե շարունակ հանուն այդ արարողակարգի անշարժ, նույն դիրքով են մնացել:
Ռուս դիզայներները հաջողացրել են գնալ ավելի հեռուն, և լուսանկարների մշակման ծրագրերի օգնությամբ համացանցում զետեղել են ֆոտոապացույցներ, որ այդ բոլոր լուսանկարվողների պարագայում Թրամփները մազաչափ իսկ չեն տեղաշարժվել:
Մինչդեռ որոշ երկրների ղեկավարներ այդ լուսանկարները սեփական ժողովուրդներին մատուցել են որպես ապացույց, թե տեսեք, թե ինչքան մտերիմ ենք աշխարհի թիվ մեկ գերտերության ղեկավարի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։