|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սեւ ամպեր են կուտակվել։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վիճաբանել է Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին։ Գործն արդեն դատարանում է։ Ավելին՝ Շիշ Մելոյի որդին եւս օրեր առաջ լուրջ վիճաբանության մասնակից է դարձել եւ պատգամավորը վերջին օրերին ոստիկանության քննչական բաժնում որդու վիճաբանության հարցերն է կարգավորում։ «Դա հեքիաթ է։ Իմ տղան այս տարի է ընդունվել համալսարան ու խելոք գնում է դասի ու գալիս»,- «Ժողովուրդ»- հետ զրույցում ասաց պատգամավորը»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: