Բոլոր նրանք ովքեր կարծում են, թե այս շարժումը կմարի, ապա պետք է հիասթափեցնեմ: Հրապարակում կանգնած մարդիկ համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պրոցեսի համար: Չեմ ճանաչում որևէ մեկին, որին բերում են հանրահավաքի, բոլոր մասնակիցները հավաքվում են սեփական նախաձեռնությամբ և սեփական կամքով: Այլ բան պարզապես չկա, այլ դեպքի այս շուրջ 20 օրերի ընթացքում չեմ հանդիպել: Ամեն օր կողքիս են կայացած, գրագետ, կրթական բարձր ցենզ ունեցող և խիստ որոշակի բարձր արժեհամակարգի տեր մարդիկ: Նրանց չես կարող համոզել, չես կարող ստիպել, չես կարող նրանց վրա ազդեցության լծակ գտնել: Նրանք մարդիկ են ովքեր ունեն կոնկրետ պահանջ, այն է հեռացնել այս իշխանությանը և ներդնել ազգային և զարգացած պետության հիմքերը:
Այս շարժումը չի մարելու, ոչ ոք նույնիսկ չի կարող տանել մարման: Հլը մի կողմ թողենք, որ շարժման համակարգողներն ու մասնակիցները նույնպես վճռական են տրամադրված, նույնիսկ պարզ մասնակիցները թույլ չեն տա, որ շարժումը մարի: Թող ներեն ինձ ընկերներս այս գռեհիկ օրինակի համար, բայց ավելի պատկերավոր նկարագրելու համար ասեմ, որ եթե մեկը որոշի մարման տանել, ապա դա առաջին հերթին իրենց գործողություններով թույլ չեն տա շարժման պարզ մասնակիցները: Հիշեք սա իշխանություններ …
Հետևաբար:
Եթե իշխանությունները հույս ունեն, որ կմարի, ապա պարզապես ծիծաղելի է, ավելին, շարժում օր-օրի ավելի կուռ է դառնում, կա կայուն էլեկտորատ, հստակ և հասկանալի ձևակերպված պահանջ:
Շարժման բոլոր մասնակիցները հավատում են հաջողությանը, հավատում են շարժման ղեկավարներին, տվել են նրանց իրենց անունից հանդես գալու և գործելու մանդատ:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Անդամ,տնտեսագետ