|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարից թոշակի տարիքի հասած դատախազները և դատավորները սեփական դիմումի համաձայն սկսեցին աշխատանքից մի քանի ամիս կամ մեկ տարի շուտ ազատվել և թոշակի անցնել։ Բանն այն Է, որ քսան և ավել տարվա ստաժ ունեցող դատախազները և դատավորները մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու Է ընդհանուր հիմունքներով։ Պարզվում է՝ համակարգից շարունակվում են ազատումները բարձր թոշակի համար։ Օրերս սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել Է ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ում քննվող քրգործերի վարչության պետ Արթուր Գոյունյանը՝ հանուն բարձր թոշակի։
«ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում սեփական դիմումով իրենց պաշտոններից կազատվեն մի շարք տարածքային դատախազներ ևս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։