կարևոր
2962 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-13 13:59
Քաղաքական

Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործը դատական համակարգում գլխացավանք է դարձել. «Ժողովուրդ»

Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործը դատական համակարգում գլխացավանք է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործը դատական համակարգում գլխացավանք է դարձել։ Մեզ հայտնի դարձավ, որ թոշակի պահանջի գործով դատավոր է փոխվել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:
Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել: Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:

Այս գործը քննում էր դատավոր Աննա Դիլբարյանը, եւ հիմա կազմի փոփոխություն է եղել. այն մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում