|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը` նախընտրելով «Տաթեւի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը:
Դիմում գրելու ժամանակ ոստիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է ստանում, դրա համար գնում է ավելի արժանապատիվ աշխատանքի: Սակայն ամիսներ անց նրան հեռացրել են «Տաթեւից»:
Եւ ահա համակարգը լքած ոստիկանը կրկին վերադարձել է` նշանակվելով արդեն ավելի բարձր պաշտոնի` Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ: Սա հարուցել է սյունեցի շատ ոստիկանների զայրույթը, որոնք պատրաստվում են հեռանալու զեկուցագիր ներկայացնել: Սակայն Անդրանիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե. «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որեւէ խնդիր չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում