կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 13:18
Քաղաքական

Հիշո՞ւմ եք՝ ինչ ջանասիրաբար էինք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի իրավական բլոկը համակարգում

Այսօրվա պես հիշում եմ՝ 1998 թվական, նախագահական ընտրություններ․ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ԳԱԱ շենքում էր։ Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին։ Դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում։ Ջահել էինք, Դուք՝ 45, ես՝ 40 տարեկան․ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին խորհրդարանում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Վաղը կամ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից միասին սիրով նույն գործին կծառայենք և կաշխատենք միասին» - շարունակեց պատգամավորը։

Գագիկ Ջհանգիրյանը դիվանագիտական հարցին փորձեց դիվանագիտորեն պատասխանել՝ «սիրով համագործակցության» հնարավորությունը չբացառելով։

«Ես կարծում եմ, որ մենք հիմա էլ կարող ենք միասին սիրով համագործակցել՝ իշխանությունը փոխվի, թե չփոխվի։ Հետո էլ կարող ենք էլի սիրով համագործակցել։ Ես էլ եմ լավ հիշում 1998 թվականը։ Էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում բարձրաձայնել»,- ասաց Ջհանգիրյանը։