կարևոր
2080 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-01 10:30
Հասարակություն

Ամեն ինչի համար փող կա, Հրանտ Բագրատյանի թոշակի համար՝ չկա. «Հրապարակ»

Ամեն ինչի համար փող կա, Հրանտ Բագրատյանի թոշակի համար՝ չկա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սնուփ Դոգի չկայացած համերգի համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ հատկացրած, աջուձախ անհիմն ծախսեր կատարող իշխանությունները խնայողություններ են անում ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Հրանտ Բագրատյանի թոշակի հաշվին։ Բագրատյանին օրենքով հասանելիք բարձր թոշակը չվճարելն իշխանությունների համար այնքան սկզբունքային է, որ դատարանի վճռից հետո անգամ չեն վճարել թոշակը եւ փորձում են դատական հաջորդ ատյաններում բողոքարկելով՝ չանել դա։

Բանն այն է, որ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, Բագրատյանին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, պետք է վճարվի հատուկ թոշակ, որը բարձր է սովորական կենսաթոշակից, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է վճարել հասանելիք թոշակը։

Բագրատյանը դիմել է Վարչական դատարան ու հաղթել, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը վերաքննիչ բողոք է տարել ու հասել նրան, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվի։ Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է՝ Բագրատյանի տարած վճռաբեկ բողոքով։ Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԲԴԽ նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը բարձր կենսաթոշակ է ստանալու։ Փաստորեն, թոշակ սահմանելիս էլ է իշխանությունն առաջնորդվում տվյալ անձի հայացքներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում