Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քանի որ Ալեն Սիմոնյանը դեռ շատ առիթներ կունենա ելույթի համար, պահանջում եմ, որպեսզի նա հանրությանը բացատրություն ներկայացնի, թե ինչ բարոյական իրավունքով է մեր երկրի այս վիճակում պետական փողերով, բյուջեի հաշվին մոտ 200 հազար դոլարանոց BMW «պադավատ» ձեռք բերում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Եվ դա նույն օրը, երբ կառավարությունը մերժում է «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ բարձրացնել կենսաթոշակները: Կառավարությունը մերժում է թոշակի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ փող չկա: Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր պադավատի համար, փաստորեն, կա: Դե ինչ, եկեք շնորհավորենք հպարտ քաղաքացիներին պադավատապետության դեմ պայքարում հերթական «հաղթանակը» տանելու կապակցությամբ»,- ասաց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։