|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ադրբեջանի ՊՆ արձագանքել է հայ-ադրբեջանական զորավարժություններին, մեղադրանքներ հնչեցրել ու սպառնացել Հայաստանին։
«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», -ասվում է հայտարարության մեջ։
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները», - նշվում է տեղեկատվության մեջ։