Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները:
1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, որի անհրաժեշտությունը բացակայում է կամ ներկայացնում է հիմնավորում, որ երեխային տանը խնամող չկա:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:
2. Երբեմն անձնագրային ծառայություններ ներկայանում են ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր պետք է դիմեն կոնկրետ ծառայություն մատուցելու համար, այլ նրանց հետ գալիս են ուղեկցողներ: Խնդրում ենք զերծ մնալ ուղեկցողների հետ անձնագրային ծառայություններ ներկայանալուց:
3. Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, պետք է հաշվի առնել, որ մեկ անձը կարող է ընտանիքի մյուս անդամների, հարազատների, մտերիմների համար բացի իր համար կոնկրետ գործողության համար դիմելուց, դիմի նաև այլ անձանց համար, նույնիսկ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:
Շնորհակալ ենք, ըմբռնումով մոտենալու համար: Առողջության պահպանումը շատ դեպքերում նաև բոլորիս ձեռքերում է»: