Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալիք օնլայն»-ն իր կայքում հրապարակում է արել՝ անդրադառնալով երեկ՝ մարտի 5-ին, իրանահայ կնոջ մահվան մասին լուրերին: Լրատվականը կոր է արել ԶԼՄ-ների ու հայրենակիցներին զերծ մնալ ապատեղեկատվությունից ու պաշտոնական տեղեկատվությանը հետևել ԱԼԻՔ օրաթերթի, Alikonline-ի և Ազգային առաջնորդարանի կայքի միջոցով. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Ցավով տեղեկացանք, որ երեկ՝ մարտի 5-ին Մասիհ Դանեշվարի հիվանդանոցում մահացել է իրանահայ մի կին։
84-ամյա Էլսի Մասիհին հիվանդանոց էր տեղափոխվել սուր շնչառական խնդիրների պատճառով։ Նրա մոտ կասկածվում էր COVD-19 հիվանդությունը։
Հանգուցյալի մահվան պատճառն է՝ H1N1-ը՝ ինֆլուանզան:
Մեր հայրենակիցներին և հայկական ԶԼՄ- ներին հորդորում ենք, որ հավաստի տեղեկություններ ստանալու համար հետևեն միայն ԱԼԻՔ օրաթերթին, Alikonline-ին և Ազգային առաջնորդարանի կայքին»:
Իր հերթին հայտարարություն է տարածել նաև Թեհրանի Առաջնորդարանի Հայոց թեմը, որտեղ ասվում է.
«Թ. Հ. Թ. Պատգամավորական ժողովը և Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիվանդների թվի ավելացումը և տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու և նախաձեռնելու մտադրությամբ»:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում՝ Թեհրանում նոր կորոնավիրուսից հայ կին է մահացել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 6-ի ժամը 10.23-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 98.385 դեպք, որից 3383-ը՝ մահվան, և 55.423-ը՝ առողջացման: