կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 17:39
Քաղաքական

Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց․ Խաչիկ Հովակիմյան

Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց․ Խաչիկ Հովակիմյան
Խաչիկ Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ծառայակից գործընկերներ եւ հայրենակիցներ, նախկինում լինելով ՊՊԾ գնդի 3 -րդ հատուկ գումարտակի հրամատար, 25 տարի անբասիր կերպով ծառայել եմ ժողովրդիս ու պետությանս՝ ենթարկվելով բացառապես օրենքին ու իրավունքին։
 
Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց։
 
Հիշեք, որ վտանգված է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Հայրենիք, որի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայեցին մեր ծառայակից ընկերները։ Ամենուր որդեկորույս ծնողներ, այրիացած կանայք և միակողմանի որբացած երեխաներ են։
 
Ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերին և, ի վերջո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Կոչ եմ անում չտրվել սադրիչ հրամանների և հավատարիմ մնալ Ձեր երդմանը։ Աստված պահապան մեր Հայրենիքին։
 
ՀՀ Ոստիկանության պահեստազորի մայոր՝
Խաչատուր Հովակիմյան»։