կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 17:17
Մշակույթ

Օպերայի թատրոնը մնացել է առանց երկու կարևոր ղեկավարների

Օպերայի թատրոնը մնացել է առանց երկու կարևոր ղեկավարների

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կարգավիճակն այս պահին ոչ հուսադրող է: Ստացվում է, որ թատրոնը ո'չ գլխավոր դիրիժոր ունի, ո'չ էլ գեղարվեստական ղեկավար, քանի որ գլխավոր դիրիժորի հաստիքը վերացրին` փոխարենը վերականգնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը 15 տարի էր` կրճատվել էր: Սակայն թատրոնի գեղարվեստական ղեկավարը` Գեղամ Գրիգորյանը, ցավոք, անժամանակ հեռացավ կյանքից:

Լուրեր են շրջանառվում, որ գեղարվեստական ղեկավարի հաստիքն էլ պետք է հանեն:

Թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գեղարվեստական ղեկավարի հաստիքը կպահպանվի անպայման, հակառակի մասին խոսք լինել անգամ չի կարող:

«Թե ի՞նչ ընթացակարգով է նշանակվում գեղարվետական ղեկավար, մանրամասներին տեղյակ չեմ, բայց հաստիքը միանշանակորեն պետք է պահպանվի: Ավելին` ես կարծում եմ, որ թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը նույնպես պետք է վերականգնվի, որովհետև թատրոնին պետք է գլխավոր դիրիժոր»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, թատրոնում կարծես չեն շտապում գեղարվեստական նոր ղեկավար նշանակել, իսկ գլխավոր դիրիժորի հաստիքը վերականգնելու հույսեր այս պահին չկան: