|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն այս տարի նախատեսում է երկու պրեմիերա ունենալ. հանդիսատեսի դատին կներկայացվեն Ժորժ Բիզեի «Կարմեն» եւ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» ստեղծագործությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
Նա նշեց նաեւ, որ մայիսի 22-30-ը օպերայի սիմֆոնիկ նվագախումբը կմեկնի Օման, որտեղ նոր թատրոն են կառուցել:
«Մեր երաժիշտները երեք համերգ կունենան: Բացի դրանից` մայիսի 23-31-ը մեր բալետային խումբը կմեկնի Կատար` «Սպարտակը» ներկայացնելու»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` հունիսի 1-ին էլ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը կազմակերպել է հայ երաժիշտների համերգ, որին մասնակցում են թատրոնի 16 արտիստներ:
«Բոլոր երկրներն էլ սահմանափակել են հյուրախաղերի ցանկը, քանի որ ճգնաժամ է, սակայն մենք կաշխատենք հնարավորության սահմաններում մեկնել հյուրախաղերի»,- ասաց Հովհաննիսյանը: