Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանը հրաժարվում է մարզիկ Ռուսլան Մուրթազովից, ով Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կայացած «Ընդհանուր մենամարտեր OFS -8» միջազգային մրցաշարում պարտվեց Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանին: Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ:
«Այն, որ հրաժարվում են այդ մարզիկից, դա ինձ համար անակնկալ չէ: Իսկ եթե նրանցը չէր, ինչու՞ էին ռինգում հայտարարում Ադրբեջան: Եթե նա հաղթեր, չէին հրաժարվի այդ մարզիկից, եւ հնարավոր է` նույնիսկ հերոսի կոչում տային: Մենամարտից անմիջապես հետո նրանք տարբեր պատրվակներ փորձեցին առաջ բերել: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են ասում նրանք: Մեկ շաբաթ առաջ նա հայտարարում էր, որ ներկայացնում է Ադրբեջանը, իսկ հիմա՞ ինչ պատահեց»,- նշեց նա:
Հայկ Ղուկասյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական կայքի այն հայտարարությանը, թե այդ մրցաշարը լուրջ չէ, ու այնտեղ նույնիսկ մարզիկների անձնագրերը չեն ստուգում. «Եթե այդ մրցաշարը լուրջ չլինի, Վլադիմիր Պուտինի օգնականը ներկա կգտնվի՞ այդ մրցմանը, կամ ինչպե՞ս կարող էր Լուժնիկի մարզահամալիրում անցկացվեր անլուրջ մրցաշար այդքան հանդիսականների ներկայությամբ: Եթե հիմա իրենք հաղթեին, ի՞նչ պիտի ասեին: Ադրբեջանական դիվանագիտությանը բոլորս էլ ծանոթ ենք. ի՞նչն են նրանք ճիշտն ասում: Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, քանի որ ինձ հետաքրքիր չի դա: Ես իմ գործն արել եմ, լավ եմ արել եւ դեռ քիչ եմ արել: Եթե ադրբեջանցի չէր, ինչու՞ էր ասում ես ադրբեջանցի եմ: Տեղեկատվական պատերազմում կործանվում են, զգում են, որ սպորտով էլ հերներն անիծվում է: Ռուս շատ լրագրողներ էին մոտեցել ինձ եւ հարցրել, ինչպե՞ս եք պատկերացնում պարտությունը: Ես պատասխանում էի, ինչու՞ պետք է մենք պարտվենք, գնացեք ադրբեջանցիներին հարցրեք: Ես հասկանում եմ, որ հնարավոր է նաեւ պարտվեինք, բայց մենք գնացել էինք հաղթելու համար: Նրանց որեւէ ասածին չեմ հավատում եւ թքած ունեմ նրանց ասածի վրա»,- ասաց Ղուկասյանը: