|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Նավասարդի օրն է, ավելի քան 4500 տարի առաջ հայկը հաղթեց Բելին և սկիզբ առավ ազգն ու պետականությունը: Այսօր մենք էլի կանգնած ենք Բելին հաղթելու մարտահրավերի առաջ և Բելին հաղթելու համար զենքից բացի անհրաժեշտ է նաև դիվանագիտություն: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իսկ որքանով է հաջով մեր դիվանագիտությունը, մանավանդ վերջին մի քանի տարվա ընթացքում: Երկար պատմական էքսկուրս չանեմ, բայց դիվանագիտական լռությունը 44-օրյա պատերազմի ընթացքում պարզ վկայում է, որ մեր դիվանագիտությունն ունի խնդիրներ: Մեծամասնության պատգամավորների կողմից դա պարզ ասվեց, հիմա, իհարկե, կարող է ներկայացվի, որ սխալ եք մեկնաբանում, համատեքստից դուրս եք նայում, բայց հստակ ասվեց, միջազգային իրավունք ինձ համար մեռավ»: