կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-11 16:00
Քաղաքական

Մեկնարկեցին ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի երևանյան հանդիպումները

Մեկնարկեցին ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի երևանյան հանդիպումները

Ազգային ժողովում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ:

ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: Կքննարկվեն նաև Սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, ընտրական համակարգի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավար Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: