կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 19:23
Քաղաքական

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական և այլ փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար. ԵԽԽՎ համազեկուցողներ

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական և այլ փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար. ԵԽԽՎ համազեկուցողներ

ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որում ՀՀ իշխանություններին կոչ են անում սահմանադրական և այլ փոփոխությունների հարցերով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար։

«Հայաստանի խորհրդարանը որոշել է փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Հայաստանի Սահմանադրությանը օրենքի նախագծերի համապատասխանությունը ստուգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու պահանջը ստուգելու: Ի լրումն այլ բաների, սա կփոխի ինքնին Սահմանադրության փոփոխության կարգը: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունը, որի նպատակն է, ըստ երևույթին, դադարեցնել Սահմանադրական դատարանի ներկայիս անդամներից մի քանիսի պաշտոնավարման ժամկետները՝ անհապաղ ուժի մեջ մտնելու սկզբունքով»,- ասել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով մոնիթորինգ իրականացնող համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա):

«Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկված փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առումով բարձրացված որոշ հարցեր՝ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի հարցով փորձագիտական մարմնի կարծիքն ստանալու նպատակով: Կարծում ենք, որ այդ կարծիքը, որը հնարավոր կլիներ արագ ընդունել անհապաղ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների, եթե հանրաքվե անցկացվի»,– ասվում է հայտարարությունում: