|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օրերս Հայաստանում էր կանադահայ անվանի քանդակագործ Մկրտիչ Թառակչյանը, որի ստեղծագործությունների մեջ զգալի տեղ են գրավում հայ մշակույթի գործիչների դիմաքանդակները:
Տարիներ առաջ քանդակագործը Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանին էր նվիրել Չարենցի բրոնզաձույլ դիմաքանդակը: Այս այցի ընթացքում Մ. Թառակչյանը հայրենիք էր բերել երկու նշանավոր հայորդիների՝ Ալան Հովհաննեսի և Վիլյամ Սարոյանի դիմաքանդակները:
Նշանավոր երաժիշտ Ալան Հովհաննեսի դիմաքանդակը քանդակագործը նվիրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, իսկ Վիլյամ Սարոյանի դիմաքանդակը՝ մեծ գրողի անունը կրող դպրոցին:
Նշենք, որ իր հայրենանվեր գործունեության համար Մկրտիչ Թառակչյանը 2012 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության շնորհակալագրով: