Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օրով Հայաստանում էր գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյուլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է:
Այցելության նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաեւ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետեւելը: Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանը (Հայաստանի ազգային հավաքական), Ռաֆայել Նազարյանը (Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական), Աբրահամ Խաշմանյանը (Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական), ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը (Շիրակ), Սևադա Արզումանյանը (Գանձասար), մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը:
Գերմանացի մասնագետն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հյուրընկալվել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցներին: Երկժամյա դասախոսության ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլի հիմնական տենդենցներին, ինչպես նաև Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների օրինակով ցույց է տվել, թե ինչպես են թիմերը կառուցում իրենց պաշտպանությունը, հարձակումը, ինչպես է կատարվում արագ անցումը պաշտպանությունից հարձակում և հակառակը: Այնուհետեւ դասընթացի մասնակից հայ մարզիչները բազմաթիվ հարցեր են տվել, ինչի արդյունքում ծավալվել է աշխատանքային լուրջ քննարկում:
Հանդիպման վերջում Ռոտեմյուլլերը հայտնել է իր գոհունակությունը հյուրընկալության համար, իսկ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների տեխնիկական ղեկավար Ֆլեմմինգ Սերիցլևը գերմանացի մասնագետին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ: