|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այն, ինչ տեսանք այս օրերին, հուսադրող էր. սահմանին կանգնած տղաների անձնազոհությունը ուղղակի գնահատել է պետք: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց գրող, երգահան Քրիստ Մանարյանը:
Սակայն նրան մտահոգում են կեղծ լուրերը, որոնք գրվում ու հերքվում են շատ արագ, և ոչ ոք չի մտածում, որ մինչ հերքելը մարդիկ արդեն այն կարդացած են լինում: «Հիմա կատակի ժամանակ չի, է, պատերազմ է»,- նշեց Մանարյանը:
Նա դեմ է, որ ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերը հիմա կոչում են 4-օրյա պատերազմ, քանի որ սա անվերջ պայքար է և դեռ երկար է շարունակվելու, որովհետև մեր` Հայաստանի և Ադրբեջանի, իդեալները տարբեր են:
«Թուրքերն ուզում են Թուրան սարքել, իսկ մենք պետք է պայքարենք սրա դեմ: Բայց մենք նաև մի քիչ էմոցիոնալ ժողովուրդ ենք և ուզում ենք շուտ հաղթել: Կարծում եմ` Ադրբեջանը երկարատև պատերազմի է պատրաստվում»,- ասաց Մանարյանը: