Երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը Երգաfacebook-յան իր էջում գրել է.
«Այ էն ժամանակ, երբ Հենրիկ Իգիթյանը կապտելու աստիճան գոռգոռում էր, որ ուզում ա Մաշտոցի 7-ում Ժամանակակից Արվեստի Պատկերասրահի նոր մասնաշենք կառուցի` մենք, բնակիչներիս մի մասը էսօրվա ակտիվիստների պես, ամեն գնով պայքարում էինք, որ դա չլինի, որովհետև
նախ`
էնտեղ գազոն էր, գեղեցիկ քանդակներով, նստարաններով, պուլպուլակ կար և այլն` մարդիկ գալիս, նստում էին, զրուցում էին, մի խոսքով` Երևանի ամենասիրված անկյուններից էր (ինչի պատճառով ես բնակարան առա հենց էդ շենքում),
երկրորդ`
մենք, շենքի բնակիկչներս հիանալի գիտեինք, որ ոչ մի պատկերասրահ էլ չի լինելու, այլ լինելու են զանազան «օբեկտներ» ու դուքաններ, ինչն էլ վերջում էղավ:
Հիմա էդ միհարկանի դուքանների կտուրը թեքությամբ ուղղված ա դեպի մեր շենքը, ոնց որ հսկայական հայելի դրված լինի մեր դիմաց ու ամառները պատշգամբներում կանգնել չի լինում, որովհետև փայլուն կտուրը, որը խոստացել էին ներկել` էդպես էլ չներկեցին ու բնակարաններում դրանից ահավոր շոգ ա: Հետո, երբ որ սկսեցին արդեն շինարարությունը` (որքան ես հասկացա` որոշ հարևանների հետ «լեզու գտնելուց» հետո), ինչ որ բան էին խառնում ցեմենտ-բետոնին, որ արագ չորանա, քանի որ ահավոր, զզվելի, անտանելի հոտ էր գալիս: Դա անում էին էն նպատակով, որ որքան հնարավոր էր` շուտ պրծնեին շինարարությունը: Սատկած ձկան հոտ էր, թե ինչ նյութ էր` էդ էլ իրանց աստվածը գիտի: Էնպես էր, որ ստիպված էինք լինում պատուհանները փակել: Ես էդ օրվանից հետո ալերգիա ունեմ մինչև էսօր, արդեն համարյա 10 տարի յա` ամեն օր պարտադիր դեղ եմ խմում` հիշատակ էդ “պատմական” օրերից:
Լավ հիշում եմ, թե ինչպես էն ժամանակ Թատերականի ռեկտոր Սոս Սարգսյանը ինստիտուտի ջահելների հետ էկավ ու էդ փոքրիկ պուրակի տարածքում վարդեր տնկեց` գեղեցիկ էր, մարդիկ հիանում էին: Բայց էդ գեղեցկությունն ընդամենը մեկ օր տևեց: Որովհետև գիշերը էկան ինչ որ ծպտված տխմարներ, կտրեցին ջրի խողովակները, որ վարդերն արևի տակ չորանան: Որ հետո իգիթյանը թերթում գրի` «Էնտեղ չոլ ա, մի հատ այծ կապես` կդառնա վրացական ֆիլմի դեկորացիա» (թե ինչի հատկապես վրացական ֆիլմի` էդ գաղտնիքը չբացահայտեց, տարավ հետը…):
Վերջում Իգիթյանը դոշ էր ծեծում ու հուզված աղաղակում էր` «Ժողովուրդ, դրանք ինձ էլ խաբեցին»…իսկապես խաբեցին թե չէ, և հատկապես ով խաբեց` արդեն հետաքրքիր չէր մեզ: Էս ամենը գրում եմ, որովհետև հիմա մարդիկ Կոմիտասում պայքարում են մի նոր շինարարության դեմ: ԵՎ ուզում եմ հուսալ, որ էդ պայքարն իզուր չի անցնի էն իմաստով, որ բնակիչները չկաշառվեն ու ակտիվիստներին հանկարծ թողնեն հիմար վիճակում, ինչպես էն տարիներին էղավ մեզ` բացահայտ պայքարողներիս հետ: Դավաճանությունը վատ բան ա, դավաճանները հետո ստիպված են լինում ապրել գուխները կախ: Սեփական փորձից եմ ասում»: