|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Shamshyan.com-ի տեղեկություններով` երեկ` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն» ԳՏԱ խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ` 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ` 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի, և կան տեղեկութjուններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն:
Նշենք, որ Արգիշտի Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Քրիստ Մարուքյանը` Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը, Վանաձորի ավագանու անդամ:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Մարուքյանը հերքեց, որ նման միջադեպ է եղել: «Չկա նման բան, ինչ ֆանտազիա»,- ասաց նա: