|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 6-ի լիագումար նիստում քվեարկության կդրվի Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաների վերացման հարցը. հայտնում է РИА Новости-ն`իր աղբյուրին հղումով:
«Քվեարկությունը, ինչպես սպասվում է, կկայանա ապրիլի 6-ին, իսկ քննարկումները կանցկացվեն մեկ օր առաջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցած շաբաթ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ հույս ունի, որ Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի մինչև այս տարվա ամառը՝ ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի որոշումների կայացման ընթացակարգերի ավարտից հետո: