Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Տեղեկացրել էինք, որ 2016-ի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 9171 ծնունդ, որը 2,4 տոկոսով 2015-ին արձանագրված ծնունդների թվից քիչ է: Այսօր ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողներին հայտնեց, որ նորածինների անունները /գերակշռող մասը/ Հայաստանում շարունակում են նույնը մնալ:
«Այս տարվա առաջին եռամսյակում տղաների անունների մեջ գերակշռում են Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Հայկ անունները, աղջիկների` Նարե, Մարի, Մարիա, Մերի և Մարիամ անունները»,- ասաց Կույումջյանը:
Ի դեպ, 2016-ի առաջին եռամսյակում արձանագրվել է մանկական մահացության /մինչ 1 տարեկան երեխաների/ 77 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ: