կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 23:30
Հասարակություն

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են

Վարչապետի խոսնակը հայտնում է գերիների վերադարձի մասին, այնուհետև Ավինյանի գրասենյակը տեղեկացնում՝  գերիների վերադարձը կրկին հետաձգվում է. իրարամերժ այս լուրերը առաջացրել են գերիների ծնողների ու հարազատների վրդովմունքը: 

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված ծնողները մտածում են բողոքի ակցիաներ սկսել ՀՀ կառավարության մոտ։

Մինչ այդ սակայն Էրեբունի օդանավակայանում հավաքված գերիների ծնողները շարժվում են ՊՆ՝ միանալու անհետ կորած զինվորների ծնողներին, որոնք 11 ժամ է՝ շղթաներով կապել են մուտքի դարպասները՝ արգելելով նախարարության աշխատակիցների ելումուտը:

Հիշեցնենք, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայանում, սակայն շատ արագ լուրեր տարածվեցին, որ վայրէջք կատարած օդանավում գերիներ չեն եղել:

Մինչ այդ լարված իրավիճակ էր Պաշտպանության նախարարությունում, որտեղ անհայտ կորածների ծնողներն ու հարազատները պահանջում էին հստակ պատասխաններ տալ իրենց որդիների վերադարձի մասին:

 

Տես նաև՝  Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երեւան է ժամանել դատարկ. Freenews.am:

Տես նաև՝ Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը: