Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով հարկային ստուգումների մասին, նշել է` թեև կարևոր է պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, սակայն, ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա:
Կառավարության ղեկավարն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել. «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին` վերանայել ռիսկայնության չափանիշները` նպատակ հետապնդելով նվազեցնել ստուգումների քանակը: Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ չխուսափել հարկերը ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հայտարարությունը ամենայն հավանականությամբ տնտեսվարողներին օգնելու նպատակ ունի:
«Հանրապետության վարչապետն ավելի լավ է տեղեկացված ընդհանուր վիճակից, քան թե որևէ մեկը: Ուրեմն ինչ-որ բողոքներ, դժգոհություններ են եղել տնտեսվարողներից: Հենց այնպես չէր կարող այդպիսի որոշում կայացվել: Ուրեմն ինչ-որ ահազանգ է եղել, ինչ-որ հարցեր են եղել, որից բխել է նման որոշում կայացնելու անհրաժշտությունը»,- նշեց պատգամավորը:
Մեր այն դիտարկմանը, թե այս հայտարարությունը միգուցե Հովիկ Աբրահամյան-Գագիկ Խաչատրյան հակասությունների շրջանակներո՞ւմ է, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց.
«Ես ճիշտն ասած նման տեղեկություն չունեմ, չեմ կարծում, որ դա է պատճառը: Չեմ կարծում, որ անձնական հարցերը կտեղափոխվեն ընդհանուր դաշտ: Կրկնում եմ, ամենայն հավանականությամբ, տնտեսվարողների կողմից դժգոհություն է եղել: Գաղտնիք չէ, որ տնտեսվարողների համար այնքան էլ հեշտ ժամանակներ չեն, և կառավարությունը դրանով ուզում է ավելի թեթևացնել տնտեսվարողների վիճակը և ընդառաջ է գնում նրանց»: