Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մաքսային ծառայության գործելաոճում սպասվող փոփոխություններին, նշեց, որ միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե որ փոփոխությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ:
Նշենք, որ փոփոխությունները վերաբերում են այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացնելուն: Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է։ ՊԵԿ նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որ մաքսային բրոքերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերություններ։
«Բրոքերի ինստիտուտը պետական դարձնելը մի փոքր վիճահարույց հարց է: Բրոքերի ինստիտուտը նույնպես բիզնես է, բիզնեսով զբաղվելու իրավասություն ցանկալի չէ, որ պետությունն ունենա»,- ասաց Նուշիկյանը՝ հավելելով, որ դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու՝ որ մեթոդը կարող է ավելի արդյունավետ լինել: Խոսելով «մաքսային փաթեթների» վերացման մասին՝ Նուշիկյանն ընդգծեց, որ այդտեղ էլ մտածելու բան կա: «Կարծում եմ՝ դրական ազդեցություն կունենա, բայց այդտեղ էլ մի քիչ մտածելու բան կա, ընդհանուր առմամբ ճիշտ մոտեցում է, եթե կարողանանք կյանքի կոչել»,- ասաց նա: