կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 16:45
Քաղաքական

Առաջին քայլերը պետք է կատարվեն հարկային ու մաքսային քաղաքականությունում. Նուշիկյան

Առաջին քայլերը պետք է կատարվեն հարկային ու մաքսային քաղաքականությունում. Նուշիկյան

Իրանի հետ կապված հաղորդակցուղիների զարգացումը միանշանակ հեռանկարային կարող է լինել, թեև արդյունքները կարող են ի հայտ գալ ոչ միանգամից. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը` անդրադառնալով հայ-իրակական համագործակցության հեռանկարներին: Պատգամավորը նշեց, որ Իրանը նախատեսում է մի քանի ճանապարհներ, որոնցից մեկն անցնելու է Հայաստանով:

«Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանը Իրանի համար, ստրատեգիական առումով, ավելի վստահելի գործընկեր է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկրի տնտեսական վիճակին, պատգամավորը նշեց. «Դժվար է այսօր: Պետք է աշխատենք, պետք է փորձենք միասնական ուժերով դուրս գալ այդ վիճակից»: Նա խոստովանեց, որ առևտրի ծավալները նվազել են, և դա բացատրում է աշխարհաքաղաքական օբյեկտիվ պատճառներով:

«Կառավարությունն արտահանման հետ կապված որոշակի ծրագրեր արեց: Կարծում եմ` դա շարունակական կլինի, խոսքը արտահանման խթանման սուբսիդավորման մասին է՝ որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես` գյուղմթերքների գծով»,- ասաց Գարեգին Նուշիկյանը:

Հարցին, թե ո՞րը պետք է լինի առաջին խոշոր քայլը տնտեսության մեջ, որ դրա արդյունքները տեսանելի լինեն, նա պատասխանեց. «Շատ դժվար հարց եք տալիս, եթե այդ դեղատոմսն ունենայի, շուտվանից ասած կլինեի: Առաջին քայլերը պետք ուղղված լինեն հարկային ու մաքսային քաղաքականությանը, հավասար պայմանների էլ ավելի արագ ձևավորմանը»: