Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի կարծիքով` կառավարությունը Ազգային ժողովին կրկին կարող է ներկայացնել «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին արտոնություններ տալու մասին հարցը :
Նրա խոսքով` կառավարությունը շահագրգռված է, որ «Հրազդան-ցեմենտ» գործարանի աշխատատեղերը պահպանվեն, որովհետև խոսքը 1200 աշխատատեղի մասին է: Ընդհանրապես, այդ բնույթի գործարաններում աշխատատեղերի քանակը պայմանավորված է թողարկվող արտադրանքի ծավալով: Գործարանի կարողությունը, Մելքումյանի խոսքով, 1 միլիոն տոննայի է հասնում: Պատգամավորի կարծիքով` անգամ այդ արտոնություններից զրկվելը գործարանի համար կարող է լուրջ խոչընդոտ չլինել` ներդրում անելու տեսանկյունից, պարզապես կառավարության առաջարկը` արտոնությունների մասով, կստեղծեր լրացուցիչ գրավչություն:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ կարգով կառավարությունը կարող է ներկայացնել նույն նախագիծը Ազգային ժողով, Միքայել Մելքումյանը նշեց, որ կառավարությունը կարող է նորից քննարկման առարկա դարձնել այդ հարցը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կամ ԱԺ ուղարկել հրատապ ռեժիմով: Նախագիծն արդեն անցել է երկու ընթերցում, այսինքն` դեռ ուժի մեջ է, երրորդ ընթերցումը այդ դեպքում կլինի խմբագրական բնույթի:
Պատգամավորը շեշտեց, որ բոլոր դեպքերում «Հրազդան-ցեմենտ» գործարանը պետք է մեր երկրին: