|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քվեարկության դրվեցին մի շարք նախագծեր:
Ընդունվեցին կառավարության կողմից ներկայացված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատերելու մասին» և կից ներկայացված փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատաևելու մասին» հարցը, «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը, «Հրազդան Ցեմենտ ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընդունելու հարցը և մի շարք այլ օրինագծեր:
Նշենք, նաև, որ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցման կներկայացվի երկուշաբթի մեկնարկելիք հերթական քառօրյայում: