|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին արտոնություններ տալու` կառավարության որոշման քվեարկությունը: Նշենք, որ քվորում չապահովելու պատճառով նախագիծը չընդունվեց:
Ըստ Վարդան Այվազյանի` ընդդիմությունը հանդես եկավ միասնական ու չքվեարկվեց: Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ մի քանի պատգամավորների բացակայության պատճառով էր, որ չանցավ նախագիծը:
Հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում օրինագծին, նա պատասխանեց, որ «կառավարությունը նորից կբերի, որպեսզի դրվի քվեարկության»:
Վարդան Այվազյանն ափսոսում է, որ նախագիծը չի ընդունվելլ այս անգամ, որովհետև դա նշանակում է, որ «Հրազդան ցեմենտը» մաս-մաս կանեն ու կվաճառեն, ընդ որում՝ մետաղի ջարդոնի անվան տակ ու շատ ցածր գնով: