|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հարցրեցին, թե արդյո՞ք ՀՀ նախագահի ու ՀՀԿ խմբակցության պատգամավորների միջև փակ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել կառավարության ներկայացրած` «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին արտոնություններ տալու մասին նախագծի տապալմանը: Նա նախ նշեց, որ նման երևույթներ շատ հազվադեպ են լինում Ազգայի Ժողովում, ապա հավելեց, որ այդ նախագիծը մանրամասն քննարկվել է տնտեսական հարցերի հանձնաժողովում, հետո մանրամասն քննարկվել Ազգային ժողովում, և ընդդիմադիրների մի մասը կողմ է արտահայտվել դրական բնույթ ունեցող այդ նախաձեռնությանը: Պարզապես, ըստ Վահրամ Բաղդասարյանի, տեսնելով, որ ՀՀԿ խմբակցության 12 պատգամավորներ գտնվում են Արցախում, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավորները` Վրաստանում, օգտվեցին դրանից ու տապալեցին նախագծի ընդունումը:
«Մենք դա ձախողում չենք համարում: Ինձ թվում է, որ այն նորից կգա Ազգային Ժողով, և դուք կտեսնեք մեր կազմակերպվածությունը: Նաև ուշադիր կլինեք, թե այդ բոյկոտողներից քանիսն են կողմ քվեարկելու, հակառակ դեպքում` պետք է պատասխան տան Հրազդանի բնակչության առաջ, որոնց մեծ մասն աշխատում է «Հրազդան-ցեմենտ» գործարանում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: