Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը մեկնարկեց հեծանվորդների անհատական մրցավազքով:
Մրցումային առաջին օր անհատական մրցավազքում մեծերը և երիտասարդները մրցեցին 25 կմ, իսկ պատանիները՝ 15 կմ: Մեծահասակների պայքարում լավագույն եռյակում ընդգրկվեցին Մհեր Մկրտչյանը (1-ին տեղ), Դավիթ Մկրտչյանը (2-րդ տեղ) և Էդգար Սարգսյանը (3-րդ տեղ): Երիտասարդների մրցավազքում չեմպիոն դարձավ Ռոբերտ Խաչատրյանը: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրեցին Պավել Ստեփանյանը և Նիկոլայ Գասպարյանը:
«Խճուղու այս առաջնությունից հետո կորոշվի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերը, որից հետո պատանիները կմասնակցեն «Տուր Աջարիա»-ին, որն անցկացվում է Վրաստանում և ունի միջազգային ստատուս»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Մայիսի 13-ին կլինի խմբակային մրցավազքը 110 կմ, իսկ մայիսի 14 պատանիների խմբակային մրցավազքն է, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին, կլինի կրիտերիում ձևը: