կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 16:22
Քաղաքական

Պարզվում է՝ ՀՀԿ-ում ոչ բոլորն են ժամանակին անդամավճար մուծում

Պարզվում է՝ ՀՀԿ-ում ոչ բոլորն են ժամանակին անդամավճար մուծում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելուն:

«Բիզնես շրջանակները հիմնականում իշխանությունների կողքին են» դիտարկմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բիզնես շրջանակներն իշխանությունների կողքին են, մի երկու անուն կտաք ու կլռվեք»:

«Ես օրինակ ասեմ, որ երբեք ու երբեք կուսակցություն ստեղծելու պատճառով չէի դիմի, որ ինձ փող տային, այսինքն` պիտի նախևառաջ հնարավորություն ունենաս, նոր ստեղծես, իսկ եթե պետք է լինի ուրիշի ունեցվածքով, դա հում պրոցես է»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ն ո՞ւմ միջոցներով է գոյատևում, պատասխանեց. «ՀՀԿ-ն գոյատևում է հիմնականում անդամավճարների միջոցով: 150 հազար կուսակցականներ ունենք, չէի ասի, որ բոլորը ժամանակին են տալիս գումարները: Ֆիքսված չափ չկա` մի դրամից մինչև ով ինչքան կարող է»: