Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրական շրջանում կուսակցությունների եւ դաշինքների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը միմյանցից էականորեն չեն կարող տարբերվել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն երկու դեպքում էլ պետք է լինեն օրինական, տրամաբանական եւ հնարավորություն ստեղծվի պատշաճ վերահսկողություն իրականացնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հանձնաժողովը քննարկեց ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանի ու Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում եւ այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն։
Պատգամավորն անդրադարձավ նախագծով առաջարկվող կարգավորմանը, որով կուսակցությունների ու նախընտրական դաշինքների ֆինանսական գործողությունների վերահսկման լիազորությունների տարանջատում է մտցվում։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագծով տարանջատումն միանշանակ չէ, քանի որ այս երկուսը պետք է միմյանց հետ օրգանական կապի մեջ լինեն։ Այսօր այս տարանջատումը, որ դրված է նախագծում և ընթացքում էլ է փոփոխության ենթարկվելու, էականորեն խաթարելու է կուսակցությունների ֆինանսավորման եւ դրանց նկատմամբ սահմանադրական վերահսկողության արդյունավետ մեխանիզմը»,-հայտարարեց Մինասյանը։ Նա հիշեցրեց, որ ընդհանուր ֆինանսավորումից օգտվում են նաեւ այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 2 %-ի շեմը։
«Այսօրվա կարգավորումներով անհասկանալի է, թե այդ կուսակցությունները կամ դաշինքները, եթե լինեին, ապա ինչպես պետք է նպատակային ֆինանսավորման ճափորոշիչներին բավարարեին կամ արդյոք այդ չափորոշիչները վերաբերում է նաեւ իրենց, թե ոչ»,-ասաց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ նախագծով բերված հասկացություններն օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված չեն․ «Այսօր այն ենթաօրենսդրական ակտով, որ ընդունված է կուսակցությունների ֆինանասվարոման առումով, ստացվում է մի իրավիճակ, երբ կուսակցությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ըստ էության, կուսակցության անդամների վերաբերյալ, որը կհակասի սահմանադրական այն կարգավորումներին, որ կուսակցություններն անկախ են, ինքնուրույն և չեն գտնվում վերահսկողության տակ»,-ասաց նա:
Պատգամավորը համաձայնեց, որ խոշոր ֆինանսավորման դեպքում պետք է ներկայացվեն տվյալ կուսակցականի տվյալները. «Բայց վերցնել եւ բոլոր կուսակցության բոլոր անդամների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել անդամավճարների կամ փոքր մուծումների վերաբերյալ, սա քննարկման ենթակա հարց է»,- ընդգծեց նա: