Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ Փաշինյանը Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնել էր, որ անկախ տնտեսվարողների բողոքներից, իրենց քաղաքական կամքը անբեկանելի է և հարկը պետք է բարձրանա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։