Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է ավագ ենթասպա` 43-ամյա Հայկ Քեշիշօղլյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից էր, սակայն ընտանիքի հետ բնակվում էր Աշտարակ քաղաքում:
Մեր տեղեկություններով՝ Հայկը զորակոչային ծառայության ժամկետի ավարտից հետո անցել էր պայմանագրային ծառայության:
Մեզ հետ զրույցում Նիգավանի գյուղապետ Արտաշ Գալստյանը հայտնեց, որ զինծառայողին քիչ առաջ են հուղարկավորել: Նա հայտնեց, որ Հայկն ամուսնացած էր, ուներ երեք որդի, որոնցից մեկը սովորում է ՌԴ-ում՝ ռազմական ուսումնարանում, մյուս որդին էլ ծառայում է Ստեփանակերտում, իսկ կրտսերը դպրոցական է՝ 6-րդ դասարանի աշակերտ: Գյուղապետը նշեց, որ Ռուսաստանում գտնվող և բանակում ծառայող որդիները մասնակցել են հոր հուղարկավորությանը: «Ընտանեկան վիճակը շատ ծանր էր, Աշտարակում վարձով էին բնակվում»,- հայտնեց գյուղապետը նա:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն: