|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի եւ դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է, եւ վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերված քարտի բաժանորդը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
Yerkir.am-ի տեղեկություններով` քարտի բաժանորդը նախկինում դատապարտվել է սպանության փորձի համար: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություններ է ունեցել ազգականներից և նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել նրանց:
Մեզ հասած նախնական վարկածի համաձայն` հավանաբար, հենց նա էլ պայթուցիկ նյութեր է տեղափոխել ավտոբուսով, քանի որ ամենից շատ նրա մարմինն է վնասվել: