կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 16:54
Քաղաքական

Պետք է աջակցել Կարեն Ղազարյանի ազգականներին՝ սեղմ ժամկետում դիմելու ՄԻԵԴ. Գևորգ Դանիելյան

Պետք է աջակցել Կարեն Ղազարյանի ազգականներին՝ սեղմ ժամկետում դիմելու ՄԻԵԴ. Գևորգ Դանիելյան

Խիստ հրատապ է Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի ազգականներին աջակցելու հարցը՝ սեղմ ժամկետում դիմելու ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը:

«Ադրբեջանում Կարեն Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ, կարծում եմ, խիստ հրատապ է դիտարկվում դատապարտյալի ներկայացուցիչ ազգականներին աջակցելու հարցը՝ առնվազն սեղմ ժամկետում ՄԻԵԴ դիմելու հարցում: 

Պաշտոնապես հնչեցվում էին տվյալներ, որ խոսքը հոգեկան առողջության լրջագույն խնդիրներ (այսինքն՝ ամենայն հավանականակությամբ եղել է անմեղսունակ) ունեցող մարդու մասին է, որը նաև չի հանդիսացել զինծառայող և այլն: Այս և նմանաբնույթ դատական ակցիաները, թերևս, հետապնդում են սպանություն կատարած (այդ թվում՝ անչափահասի) ադրբեջանցի դիվերսանտների «համարժեք փոխանակումը» երաշխավորելու նպատակ: Նախ, պատահական չէ, որ դատավարությունն անսովոր կարճ տևեց, ակնհայտ է հապճեպությունը:

Բնորոշ է այն, որ իրենք չափանիշ են ընտրում Արցախում դատապարտված ադրբեջանցիների ազատազրկման ժամկետները՝ 22 տարի և ցմահ, և արհեստական համարժեք մեղադրանքներով մի երկու տարի պակաս սահմանելով՝ 20 տարի, հնթացս փորձում են միջազգային հանրությանը համոզել, թե իրենք անգամ այդ հարցում են ավելի մարդասեր, ծանոթ ձեռագիր է: Այս հարցում հետևողականությունը հրապուրիչ չի դարձնի սահմանում մոլորյալների հաշվին միջազգային վարկանիշ ձեռք բերելը»,- նշել է նա: