կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 11:25
Հասարակություն

«ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոբուսի դիմաց. Տուլայում վթարված ավտոբուսի վարորդը մանրամասներ է պատմել

«ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոբուսի դիմաց. Տուլայում վթարված ավտոբուսի վարորդը մանրամասներ է պատմել

Տեղեկացրել էինք, որ երեկ ՌԴ Տուլայի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա և երթուղային միկրոավտոբուս: Պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: 

Միկրոավտոբուսը պատկանել է «Քոչար տուր» ընկերությանը, որի տնօրեն Արամ Քոչարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել վարորդի` Կարապետ Մողրովյանի հետ:

«Կարապետը ոչ թե մեր վարորդներից է, այլ իմ ընկերն է: Նա ուղղակի խնդրել ու վերցրել էր մեքենան` ուղևորափոխադրում իրականացնելու համար: Կարապետին վաղուց եմ ճանաչում, լավ, աշխատասեր տղա է, ուղղակի հիմա մի քիչ ֆինանսական խնդիրներ ուներ /4 երեխա է մեծացնում/, որոշեց, որ պետք է ուղևորափոխադրում իրականացնի, փող աշխատի»,- ասաց Քոչարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ թե՛ Կարապետը, թե՛ ուղևորները նույն բանն են ասում` ավտոբուսն իր գծով գնալիս է եղել, երբ հանկարծակի «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոբուսի դիմաց: «ԿամԱԶ»-ը միանգամից մեքենան քաշել է ավտոբուսի դիմաց, և եթե Կարապետն իր գիծը փոխեր` ձախ քաշեր, ավելի շատ զոհեր կլինեին, որովհետև մայրուղու վրա են եղել, լիքը երթևեկություն: Կարապետն ամենաօպտիմալ ճանապարհով է տեղում խնդիրը լուծել` փորձել է ուղղակի կանգնեցնել մեքենան ու հարվածել է «ԿամԱԶ»-ին»,- ասաց Քոչարյանը:

Ի դեպ, վթարից մահացած Նասիրով Օթարը, ով Ռուսաստանի քաղաքացի է, նստած է եղել առջևում: «Օթարն էլ մեր ընկերն էր, նա էլ վարորդ էր: Մոտ տղա էր մեզ, դրա համար էլ առջևում էր նստել, որ Կարապետի հետ ասել-խոսելով գնան ճանապարհը»,- հայտնեց Քոչարյանը: