Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պետրոսյանը տեղեկություններ է ստացել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Սև Մանուկյան փողոցի 1-ին շենքի բակում կայանված Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արամ Ա-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան փորձել են պայթեցնել, ինչի արդյունքում մասամբ վնասվել է ավտոմեքենայի հետևի աջ հատվածը։
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա-ն աշխատում է «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքում։