Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հալաբյան փողոցում տեղի ունեցած` 63 համարի ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը 26 տարեկան է, սակայն Yerkir.am-ը պարզեց, որ տղամարդը 50-ն անց է` Ռուբեն անունով: Մեր տեղեկություններով` նա նախկինում սպանության փորձի համար մեկ անգամ ՀՀ-ում է դատապարտվել` 13 տարվա ազատազրկման, մեկ անգամ էլ` այլ երկրում: Նախնական տեղեկություններով` տղամարդը մեկնելիս է եղել Աջափնյակում գտնվող մոր տուն և նրան պայթեցնելու մտադրություն է ունեցել: Մեր տեղեկություններով` տղամարդը մոր հետ տան հետ կապված վեճ է ունեցել:
Հիշեցնենք, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների եւ 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի եւ դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է, եւ վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։