կարևոր
2755 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-25 20:37
Հասարակություն

Հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է,շտապ եղանակով՝ թավշյա, ոչ բռնի եղանակով. քաղաքագետ

Հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է,շտապ եղանակով՝ թավշյա, ոչ բռնի եղանակով. քաղաքագետ

2018-ին նրանք եկել են իշխանության Արցախը հանձնելու նպատակով, դա է իրենց քաղաքական «աստվածաբանությունը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ամեն ինչ սկսվել է 1998-ին, երբ իշխանություն ունեցող ու իշխանությունից օգտվող մի խավ հեռացվեց կերակրամանից։ Հեռացնողների որակը հիմա չեմ քննարկում, նրանք էլ սրբեր չեն։

1998-ին, Տեր-Պետրասյանը իշխանության հարցը կապեց Արցախի խնդրի հետ ու դա դարձավ իշխանության համար պայքարի գաղափարախոսություն։

Մի ճամբարը որպես իշխանություն ունենա գաղափարախոսություն ընտրեց Արցախը չտալը, դրանով հիմնավորելով իրենց իշխանություն ունենալու լեգիտիմությունը, մյուսը հակառակը' Արցախը պետք է տալ եւ դրա համար պետք է գան իշխանության։

2008-ի Մարտի 1-ին Արցախը հանձնողները փողոցում գջարդվեցին ու Մարտի 1-ը դարձրեցին իրենց Ավարայրի ճակատամարտը։ Դրանց կորիզը հենց 1998-ին իշխանություն կորցրած երբ էին։ Նրանց դրոշն էլ Արցախի նկատմամբ ատելությունն էր։

Հենց այստեղ հայտնվեցին արտաքին ուժերը, որոնք սկսեցին աջակցել տարբեր եղանակով Արցախը հանձնողներին որպես իրենց իշխանության լեգիտիմության հիմնավորում։

2018-ի դավադրությունն արտաքին ուժերի, նրանց կամակատար «քաղաքացիական հասարություն» եւ 1998-ին իշխանության կերակրատաշտից հեռացվածների եռամիասնության արդյունքն էր։

2018-ին նրանք եկել են իշխանության Արցախը հանձնելու նպատակով, դա է իրենց քաղաքական «աստվածաբանությունը»:

Այստեղ առաջանում է հարց, իսկ ինչով էր զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, Սերժ Սարգսյանը եւ մյուս պատկան մարմինները։ Կարծում եմ այս հարցերին նրանք պետք է պատասխանեն։

Բայց հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է,շտապ եղանակով' թավշյա, ոչ բռնի եղանակով։

Եվ հիշեք, կառավարության դուռը ժողովրդի դուռն է, որով ժողովուրդը կարող է տիրոջ իրավունքով մտնել»։