Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի մի շարք քաղաքներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցվել Մարդինում, Միդյաթում, Դերիքում, Դերսիմում, Մերսինում և Ադանայում:
Կ.Պոլսում, Անկարայում և Տիգրանակերպում ևս միջոցառումներ են տեղի ունեցել։ Մի խումբ մարդիկ հավաքվել են Պոլսի Սուլթանահմեթ հրապարակում և Թուրքիայից ոչ միայն պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ներողություն խնդրել, այլև հատուցման հարցն են բարձրացրել։ Հավաքվածները նաև մեխակներ են դրել այն տների մոտ, որտեղ ժամանակին բնակվել են Ավետիս Նաքաշյանը, Կոմիտասը, Ռուբեն Սևակը և այլ հայ մտավորականներ:
Հայոց ցեղասպանության միջոցառումներն անցկացվել են Թուրքիայում Մարդու իրավունքների միության «ԴուրԴե» կազմակերպության և հայկական, թուրքական ու միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ։