կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 14:26
Քաղաքական

Մի´ մտածեք, որ 80-ականների զենքը փչացած է. Գալուստ Սահակյան

Մի´ մտածեք, որ 80-ականների զենքը փչացած է. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի քանի հարցերի, մասնավորապես՝ հարցին, թե ինչո՞ւ է հայկական բանակը կռվում 80-ականների զենքով:

«Մի՛ մտածեք, որ 80-ականների զենքը փչացած է եւ չի աշխատում: Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն՝ մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք, հստակ պահպանվում է»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ անկախ որևէ բանից՝ թշնամին իր ուզածին չհասավ, եւ դա կապ չունի զենք ունենալ-չունենալու հետ:

«Սովորաբար, երբ միջադեպ է լինում, սկսում են մտածել` ով հարուստ է, թող փողը դնի, ով որ շատ հարուստ է՝ ավելի շատ փող դնի: Դրանք ընդամենը ժողովրդի մասսայական խոսակցություններ են»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է, որ աղքատ երկրում մի քանի հոգի հարստանում են, բայց բանակը հին զենքով է կռվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, հարուստ լինելը կապ չունի զենքի ձեռք բերման հետ:

«Մարդիկ երեւի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ, ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է, ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե՝ Գալուստ Սահակյանը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ապացույցներ կան, որ որևէ պաշտոնյա թալանով է զբաղվել, նա անպայման պետք է պատասխան տա: