կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 11:25
Քաղաքական

Տոնն արդեն փչացած է. Հայաստանում Լեհաստանի դեսպանի գնահատականը

Տոնն արդեն փչացած է. Հայաստանում Լեհաստանի դեսպանի գնահատականը

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին»:

 

Թերթի թղթակիցը նրան է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ բոլոր դեսպանատներն ունեն իրենց հատուկ ծառայությունները, և լավագույնները տիրապետում են տվյալ երկրում տիրող ամեն ինչին: Ձեր հատուկ ծառայությունները ձեզ ի՞նչ են զեկուցել Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին: Ո՞րն է ձեր երկրի տեսակետը, ո՞վ է կանգնած այդ մահափորձի ետևում»:
Դեսպանը հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Իսկ ի՞նչ ասել է «հատուկ ծառայություն»: Հետախուզական ծառայություն, այո՞: Առաջին հերթին քաղաքական-հասարակական իրականությունը պետք է զատել միֆոլոգիայից: Եթե դուք կարծում եք, որ «հատուկ ծառայությունները» դրանք տեսախցիկներ են Հայաստանի ամեն սյան և քարի վրա, կարծում եմ, որ ոչ մի վատիկանյան և Մոսադի հետախուզություն չի կարող Հայաստանի իրադրության մասին ավելի լավ տեղեկացված լինել, քան հայկական ծառայությունները: Գիտե՞ն հայկական ծառայությունները ով է կանգնած մահափորձի ետևում: Չգիտեն: Գոնե այդպես են ասում: Նշանակում է, մեկ ուրիշը նույնպես չի կարող իմանալ: Սա միֆ է: Սա լրիվ այլ զրույցի թեմա է (ժպտում է - հեղ.):

 

Մահափորձը շատ հանելուկային պատմություն է, որովհետև տրամաբանական չէ այն իմաստով, որ պարոն Հայրիկյանը շատ հարգելի անձնավորություն է, նա պայքարի խորհրդանիշ է: Բայց չնայած պարոն Հայրիկյանն ինքն է ասում, որ առաջին փուլում 70 տոկոս քվե կստանա, ես դրանում համոզված չեմ: Ինձ չի թվում, թե նա երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունեցող ֆիգուր է: Նա այն վտանգավոր մրցակիցը չի, որին չեզոքացնելու կարիք լիներ: Բոլորը միաձայն`և ընդդիմությունը, և իշխանությունը, ասում են, որ դա մահափորձ է պետականության դեմ: Ինչ-որ չափով այո: Ես համաձայն եմ նաև, որ դա «խփում է» իշխանությունների վարկանիշին: Որովհետև դա առաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ և ապահով Հայաստանի միֆը, և դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա: Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: Սա ցանկացած հարթությունում, մանր և խոշոր հանցագործությունների: Պատմում եմ ձեզ սա որպես անեկդոտ, կարող եք ծիծաղել, բայց ինձ համար դա շատ խոսուն էր: Կողոպտել էին իմ նստավայրը: Ես խոսեցի այն չինովնիկի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար: Նա ասաց գիտեք, դա իմ գործը չէ: Ես սարսափեցի: Այդ բարձրաստիճան մարդու մոտ բացակայում էր զգացողությունը, թե ինչ է նշանակում «պետականություն»: Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար: Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց: Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել: Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ այստեղ: Խոսք կա «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իիադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է տոնն արդեն փչացված է»:

 


«ՀԺ»-ի մեկ այլ հարցի, թե ինչպես է պարոն դեսպանը` որպես մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյա, գնահատում Հայաստանում նախընտրական իրավիճակն ու քարոզարշավի փուլը, դիվանագետը պատասխանել է.
-Ինձ թվում է, որ այս նախընտրական քարոզարշավը բնութագրվում է առաջին հերթին արդյունքների կանխատեսելիությամբ, երկրորդը շատ հանգիստ, կազմակերպված ընթացքով, չհաշված պարոն Հայրիկյանի դեմ մահափորձը, դեպք, որ կարծում եմ մեծ ազդեցություն չի ունենա քարոզարշավի վրա: Երրորդ էլեմենտը, որ կուզեի նշել` հանրության ոչ բարձր ակտիվությունն է: Հնարավոր է, որովհետև պաշտոնական քարոզարշավը շատ կարճ է տևում, մոտ մեկ ամիս, հնարավոր է, ձմեռային շրջան է, բայց փաստ է, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում, գյուղերում չեն զգում, որ քարոզարշավ է: Սա իրականություն է: