Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավորների և Սերժ Սարգսյանի` երեկ տեղի ունեցած հանդիպմանը: Նա նշեց, որ բազմաթիվ հարցեր են քննարկել իրենց հետագա աշխատանքի վերաբերյալ:
Հարցին, թե նկատողություն ստացողներ եղե՞լ են, Սահակյանը պատասխանեց. «Ոչ, նկատողության խնդիր չկար, որովհետև ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլ հետագայում ավելի բարեկիրթ աշխատելու փորձ»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այս ընթացքում արձանագրվել են բացթողումներ: Խոսքը վերաբերում է նրան, որ երկու ընթերցում անցած` «Հրազդան ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագիծը չընդունվեց: «Միայն վերջին ընթերցման ժամանակ ընդդիմությունն օգտվեց և քվեարկությամբ չանցավ: Բայց էլի կբերենք»,- ասաց Սահակյանը`նշելով, որ եթե ՀՀԿ խմբակցության պատգամավորները ներկա լինեին, ապա նախագիծը կընդունվեր:
Անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությանը` նա նշեց, որ նրանց մասին հանդիպման ընթացքում չի խոսվել:
Հարցին, թե առաջիկայում կլինե՞ն նոր պաշտոնանկություններ, Սահակյանը պատասխանեց, որ նման խոսակցություններ չկան:
Դիտարկմանը, որ զենքը քիչ է եղել, դրա համար էլ հայկական կողմը կորուստներ է ունեցել, նա արձագանքեց. «Մեր զենքը տեղում է եղել, բավականին հագեցված է եղել: Դուք բերում եք այն փաստը, որ խոսվում է 80-ական թվականների զենքերի մասին, այդ զենքերը օտարված չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են, առավել ևս` մենք որևէ հարձակողական գործողությունների չենք անցել, պարզապես պաշտպանել ենք մեր դիրքերը»:
ԱԺ նախագահը չի կարծում, թե որևէ դիրք ենք կորցրել: «Դրանք չէի համարի մեզ համար դիրքեր, բայց նաև պատերազմ է, և հնարավոր է մի երկու դիրք կորցնել, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը` տարածքների մասին, Սահակյանը նշեց` Նաղդալյանն այլ բան է նկատի ունեցել: «Ո՞նց կարող է` այդ տարածքները մերը չլինեն: Ես չեմ լսել, որպեսզի իմանամ` ինչն ինչպես է»,- եզրափակեց Սահակյանը: